«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Խաղաղության պայմանագրի» վերջը

«Խաղաղության պայմանագրի» վերջը
09.04.2023 | 22:34

2020 թվականի կապիտուլյացիայից հետո ՀՀ ՔՊ-ական վարչախումբը որդեգրել է, այսպես կոչված, «խաղաղության» կեղծ օրակարգ, և, որպես ամենօրյա կանոն, խաղաղության հասնելու փոխարեն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից հայկական սուվերեն տարածքների բռնազավթում: Ընդ որում, գործընթացը անընդհատ է, գրավված տարածքներում թշնամին իրականացնում է ինժեներական պաշտպանության միջոցառումներ, որոնց ծավալն ու արագությունը փաստում են, որ դրանք անեքսիայի ենթարկվող տարածքներ են և երբևէ չեն էլ վերադարձվելու Հայաստանի Հանրապետության տիրապետությանը։ Ընդհանրապես, «»խաղաղության պայմանագիր բառակապակցությունը լսելիս, շատերն են հիշում նման մի գործընթաց, որը ծավալվեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև։ 1948 թվականից հետո Իսրայելի և արաբական պետությունների միջև ընթացել են չորս ռազմական բախումներ, որոնց ընթացքում հաջողությունը մշտապես ուղեկցել է հրեական կողմին։ 1973 թվականի պատերազմից հետո երկու կողմերի ղեկավարների և հանրությունների շրջանում ևավորվեց համոզմունք, որ ի վերջո կարելի է և պետք է բանակցությունների միջոցով փորձել հասնել հարաբերությունների կարգավորման։ Եգիպտոսի առաջնորդ Անվար Սադաթը, պատերազմում կրած հերթական պարտությունից հետո, հանգեց խաղաղ բանակցություններով Սինայի թերակղզու հետվերադարձի մտքին, միևնույն ժամանակ, Իսրայելում պարզորոշ գիտակցեցին, որ ժամանակի ընթացքում արաբական միացյալ ուժերը դառնում են ավելի հզոր և լավ զինված, որի արդյունքում հաջորդ անխուսափելի պատերազմի արդյունքը չէր լինելու Իսրայելի անվիճելի հաղթանակը։ Կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերեց ամերիկյան փայլուն դիվանագիտությունը, հատկապես՝ ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարտերը, որը, ըստ երևույթին, անձնական քաղաքական կամքի և կամային հատկությունների շնորհիվ, հարթեց երկու կողմերի առաջնորդների միջև առկա անձնական ատելությունն ու չեզոքացրեց գործընթացի շահագրգիռ այլ միջնորդների, մասնակիցների շահերով պայմանավորված հակասությունները։ Իրավիճակը բավականին ծանր էր, որովհետև Եգիպտոսը համարվում էր հակաիսրայելյան արաբական կոալիցիայի շարժիչ ուժը, եգիպտական բանակը ամենամարտունակն էր արաբական աշխարհում, ինչ-որ իմաստով Եգիպտոսը Պաղեստինի արաբ բնակչության շահերի հիմնական պաշտպանն ու երաշխավորն էր։ Համաարաբական շարժման խոշորագույն երկրի ղեկավարը կանգնեց լրջագույն խնդրի առջև. ըստ երևույթին, եթե հաղթանակած Իսրայելում վարչապետ Բեգինը ուներ հանրային զգալի աջակցություն՝ զիջումներ կատարելով խաղաղության հասնելու համար, պատկերն այլ էր պարտված Եգիպտոսում, որտեղ Սադաթը հայտնվել էր սուր քննադատության տակ և՛ երկրի ներսում, և՛ բարեկամ արաբ դաշնակիցների կողմից։ Ամերիկյան դիվանագիտությունը երկու կողմերին, կարելի է ասել, բերման ենթարկեց Քեմփ Դևիդ քաղաք՝ Ֆլորիդա նահանգում։ Բանակցությունները տևեցին երկու շաբաթ, որոնց ընթացքում քանիցս դրանք եղել են տապալման եզրին, և միայն ամերիկյան ծանրակշիռ միջամտությունը ապահովեց խաղաղության պայմանագրի կնքումը։ Բազմաթիվ անգամ Բեգինը և Սադաթը որոշել են դադարեցնել բանակցությունները, և միայն նախարար Քարթերի անձնական կոչերի արդյունքում դրանք կրկին շարունակվել են։ Լինելով գերազանց միջնորդ՝ Քարթերը անդադար փորձում էր գտնել ձևակերպումներ, լուծումներ, որպեսզի հաղթահարի կողմերի անհանգստությունն ու վախը և ճանապարհ հարթի համաձայնության կայացման համար։ Քեմփ Դևիդի համաձայնագրերը բաղկացած էին երկու առանձին համաձայնագրերից՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիր» և «Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղություն կնքելու շրջանակային համաձայնագիր»։ Երկրորդը հիմք հանդիսացավ 1979 թվականի մայիսին «Իսրայել֊-Եգիպտոս խաղաղության պայմանագրի» կնքման համար։

Խաղաղության պայմանագիրը աշխարհում անակնկալ պայթած ռումբի տպավորություն գործեց։ Արաբական աշխարհում Անվար Սադաթը վաստակեց դավաճանի խարան, Եգիպտոսը անմիջապես հեռացվեց Արաբական երկրների լիգայից, ԽՍՀՄ-ը դուրս մնաց Մերձավոր Արևելքում իր դերակատարումից, ստեղծվեցին պայմաններ Իսրայելի և Հորդանանի միջև անջատ բանակցությունների համար։ Իսրայելում վարչապետ Մենահեմ Բեգինը պահպանողական շրջանակների կողմից ևս արժանացավ դավաճանի պիտակին։ Համաձայնագրի արդյունքներից էր նաև այն, որ ԱՄՆ-֊ը հսկայական ֆինանսական օգնություն էր ցույց տալու երկու պետություներին։ 1979-֊1997 թվականներին Եգիպտոսը ստացավ տարեկան շուրջ 1,3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, որն էլ օգտագործեց զինված ուժերի արդիականացման համար։ Իսկ ոչ ռազմական ֆինանսական օգնությունը կազմել էր շուրջ 25 միլիարդ դոլար։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա հրեական պետությունը 1985 թվականից ի վեր ստանում է տարեկան 3 միլիարդ դոլար օգնություն: Համաձայնագրի անմիջական մասնակից առաջնորդները ևս անմասն չմնացին. 1978 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվեց հակառակորդ երկու երկրների ղեկավարներին։ Համաձայնագրի դրույթները ոչ միանշանակ ընդունվեցին արաբական աշխարհում, հատկապես «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության համակիրների ծայրահեղ ազգայնական շրջանում։ Որպես վերջնական մեղադրանք, որոշվեց դավաճանի խարան կրող Սադաթին հեռացնել իշծանությունից, ինչն էլ հաջողվեց 1981 թվականի ռազմական տոնական շքերթի ժամանակ։ Իսլամիստ դավադիրները պատվավոր օթյակում գտնվող հյուրերի ուղղությամբ նետեցին չորս ռումբ և գնդակահարեցին երկրի շահերը վաճառած Սադաթին։ Զարմանալի և առեղծվածային մնաց այն հանգամանքը, որ Սադաթի կողքին նստած փոխնախագահ Հոսնի Մուբարաքը, քսան րոպե տևած փոխհրաձգության ժամանակ ստացել էր մի աննշան քերծվածք ընդամենը։ Ինչ վերաբերում է պայմանագրի հետագային, ապա կարելի է պնդել, որ այն իրապես դավաճանական բնույթ ուներ և է՛լ ավելի ջլատեց արաբական աշխարհն ու հզորացրեց Իսրայելին։

Որպես վերջաբան

Խաղաղության ցանկացած պայմանագիր ապահովում է կայուն խաղաղություն միայն այն դեպքում, երբ կողմերից երկուսն էլ իրապես հետապնդում են ազգային շահեր, և ցանկացած միակողմանի զիջում կոռոզիայի, կազմաքանդման է ենթարկում խաղաղության օրակարգը։ Այս ամենը պետք է գիտակցեն հայ ժողովրդի թիկունքում քննարկվող և վերջնական փուլ հասած «խաղաղության պայմանագիր» կոչվածի հեղինակները։ Խաղաղություն կարող է լինել միայն արդարության հիմքի վրա:

Հրայր Կամենդատյան

Լուսանկարում՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Իսրայելի ղեկավարները Քեմփ Դևիդի բանակցությունների ժամանակ

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ